Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս միանալ հավաքականին

Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս միանալ հավաքականին
08.09.2020 | 12:56

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: «Դատելով նրա հետ ունեցած զրույցից կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», - նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:


«Ռոմայի» կիսապաշտպան Մխիթարյանն ընտրանու այս հավաքին չի միացել. Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հենրիխը Կապառոսին ասել է՝ լավ մարզավիճակում չէ, ուստի չի կարող միանալ հավաքականին, սակայն ֆուտբոլային հանրության պնդմամբ՝ հավաքականին չմիանալու պատճառն ամենևին էլ մարզավիճակը չէ, այլ ֆեդերացիայի հետ խնդիրները:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ